Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հարությունյան» փայտափողային-դաշնամուրային քառյակը հանդես է եկել «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» համերգաշարի շրջանակներում

Հարությունյան» փայտափողային-դաշնամուրային քառյակը հանդես է եկել «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» համերգաշարի շրջանակներում
09.09.2016 | 15:21

Սեպտեմբերի 8-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կայացել է «Դասական երաժշտության գոհարները» խորագրով «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» շարքի հերթական համերգը: Ելույթ է ունեցել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի անսամբլը՝ «Հարությունյան» փայտափողային-դաշնամուրային քառյակը՝ Գևորգ Ավետիսյան (ֆլեյտա), Դավիթ Գյուլամիրյան (կլարնետ), Նիկոլայ Պողոսյան (ֆագոտ), Լիլիթ Զաքարյան (դաշնամուր) կազմով: Համերգի ընթացքում հնչել են Յ. Բախի, Ժ. Բիզեի, Պ. Չայկովսկու, Լ. Բեռնշտեյնի, Ա. Խաչատրյանի, Ս. Պրոկոֆևի, Ալ. Հարությունյանի և Ս. Ռախմանինովի ստեղծագործությունները:

Փայտափողային-դաշնամուրային քառյակը յուրահատուկ է իր կազմով, և ինչպես նշեցին քառյակի անդամները, համերգին իրենց կատարած ստեղծագործությունները փոխադրումներ են, քանի որ երաժշտական այդպիսի խմբի համար չկան գրված ստեղծագործություններ։

Դիտվել է՝ 914

Մեկնաբանություններ